Հոկտեմբերի 7-ին ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մոտ դատաիրավական ոլորտի բարեփոխումների շուրջ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել։

Երկրի ղեկավարը ընդգծել է բարեփոխումների հետեւողական իրականացման կարեւորությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։