Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում  հուլիսի 10-ին սեփական  տան մեջ մահացած  հայտնաբերվել են հայ ընտանիքի չորս անդամներ`37-ամյա մայրը` Օֆելյան  եւ երեք երեխաները` 7, 16, 18-ամյա Սերյոժան, Ասյան եւ Արմինեն: NEWS.am-ի տեղեկություններով, Քաչոտյաններին  մի քանի օր անց մահացած հայտնաբերել է հարեւանը: 

Նախնական տեղեկություններով,  հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է  բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի: