ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի վրա «Մորզեի այբուբեն» են հայտնաբերել: Գիտնականների ուշադրությունը գրավել է հատկապես ավազաթմբերի ձեւը, որոնք Մորզեի այբուբենի բառեր են հիշեցնում: Mars Reconnaissance Orbiter տիեզերանավը Երկիր է ուղարկել Մարսի հոյակապ լանդշաֆտի լուսանկարը, տեղեկացնում է Telegraf-ը:

Լուսանկարն արվել է Mars Reconnaissance Orbiter տիեզերանավի HiRISE տեսախցիկով 2016 թվականի փետրվարի 6-ին: Լուսանկարում երեւում են մուգ ավազաթմբերը, որոնք քամիների ազդեցությունից հետաքրքիր տեսք են ընդունել: Հետազոտողները նշում են, որ քամիների ուղղությունը գրեթե անհնար է որոշել ռելիեֆի բարդության պատճառով: Հատուկ ուշադրություն են գրավել այդ ավազաթմբերի ձեւերը: Դրանք Մորզեի այբուբենի բառեր են հիշեցնում, քանի որ իրենցից ներկայացնում են գծիկներ եւ կետեր:

Առաջինները, ինչպես գտնում են գիտնականները, գծային ավազաթմբեր են: Դրանք առաջանում են երկու տարբեր կողմերից ուղիղ անկյան տակ փչող քամիների ազդեցությունից: Իսկ կետերը առաջանում են այնտեղ, որտեղ պայթյուն է տեղի ունենում եւ ընդհատվում է գծային ավազաթմբերի ձեւավորման գործընթացը: ՆԱՍԱ-ում նշում են, որ նման հոյակապ ավազաթմբերի առաջացման մեխանիզմը դեռ լավ ուսումնասիրված չէ: Հետագա հետազոտությունները այս բնագավառում պլանավորվում է անցկացնել HiRIS տեսախցիկի նոր տվյալների միջոցով: