«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսել է 1 դրամ արժողությամբ բրենդային հեռախոսներ վաճառել։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում, այն հաճախորդները, որոնք ձեռք կբերեն «Քեզ համար-Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթի SIM քարտ, կամ տարածաշրջանային սակագնային փաթեթի քարտ, որը կլիցքավորեն 3000 դրամով, կարող են օգտվել առաջարկից։ «Ազատ շփում» սակագնային պլանի կանխավճարային քարտ ձեռք բերողները, հեռախոսը կստանան՝ վճարելով միայն սակագնային պլանի կանխավճարը։
Ակցիայի կապակցությամբ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ 990 դրամ արժողությամբ Beeline բրենդային հեռախոսներն արդեն իսկական ժողովրդականություն են ձեռք բերել, իսկ նոր առաջարկը բջջային կապն ու հեռախոսները ավելի մատչելի կդարձնի Հայաստանի բնակիչների համար։




























