Հիմնական ընդդիմադիր բլոկը` «Ադրբեջանի ազգային ճակատը-Մուսավաթ» կուսակցությունը վախեցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովի հայտարարությունից եւ որոշել է մեկ շաբաթով հետաձգել հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքն ու երթը:
Ադրբեջանական APA գործակալությանը կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին հայտարարել է, որ որոշման հիմնական պատճառը ընտրական բլոկի եւ նրա թեկնածուների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելն է:
«Միեւնույնն է, մեր թեկնածուները պրոբլեմներ ունեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ակցիան արտոնված չէ: Եւ որպեսզի կառավարությանը լրացուցիչ առիթներ չտանք, որոշվել էր հանրահավաքը հետաձգել մինչեւ հոկտմբերի 17-ը»,-պարզաբանել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը, ով Իլհամ Ալիեւի դրածոն է, ընդդիմադիրներին սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել, քանի որ նրանք որոշել էին հանրահավաք անցկացնել ընտրարշավի վերջին փուլի մեկնարկից 5 օր առաջ:
Նշենք, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 7-ին:





























