Իրանը ներկայումս վերահսկում է նավթային շուկայի արդեն 80%-ը, որը զբաղեցնում էր մինչ 2012 թվականին պատժամիջոցների սահմանումը: Bloomberg գործակալության հետ զրույցում այս մասին հայտարարել է Իրանի նավթային ազգային ընկերության (NIOC) տնօրեն Մոհսեն Ղամսարին:
Ղամսարիի խոսքով՝ Իրանը ծրագրում է մեծացնել նավթի արտահանումը, որպեսզի վերադարձնի շուկայի իր մասնաբաժինը, որը կորցրել էր պատժամիջոցների պատճառով: Սակայն, նրա խոսքով, այս տարի համաշխարհային նավթային շուկան կայուն կմնա, չնայած առաջարկի աճին: «Շուկան կպահպանի ընթացիկ հավասարակշռությունը, քիչ հավանական է վերադարձը բարելի դիմաց 30 դոլարից ցածր գնին, համենայնդեպս՝ ընթացիկ տարում»,- ասել է Ղամսարին:
Ներկայումս Իրանն օրական արդյունահանում է 3,8 մլն բարել նավթ, իսկ արտահանում է օրական մոտավորապես 2 մլն բարել: Ղամսարին ասել է, որ ապագայում Իրանի մատակարարումները իրենց գագաթնակետին կհասնեն օրական 4 մլն բարելի:





























