Microsoft ընկերությունը մտադիր է փակել Ֆինլանդիայում բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող մասնաճյուղը եւ 1350 աշխատատեղ կրճատել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

2014 թվականին Microsoft-ը 7.2 մլրդ դոլարով ձեռք բերեց Nokia ընկերության բջջային բիզնեսը: Գործարքի արդյունքում Microsoft-ի աշխատակիցների ընդհանուր թիվը 99 հազարից հասավ 127 հազարի:

Մայիսին Windows-ի բազայի վրա ստեղծված սմարթֆոնների մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 1%-ից էլ պակաս: Այդ ժամանակ էլ Microsoft-ը հայտարարեց բջջային հեռախոսների համար պատասխանատու բաժիններում 1850 աշխատատեղ կրճատելու մտադրության մասին: Նոր կրճատումը խոշորագույնը կլինի վերջին մի քանի տարիների ընթացքում: