Վրաստանում Գորի քաղաքում ձերբակալվել է «Տրիալետի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ջոնի Նանիտաշվիլին: «Գռուզիա online» գործակալության հաղորդմամբ, նա մեղադրվում է ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ:

Հեռուստաընկերությունից հայտնել են, որ գլխավոր տնօրենի անօրինական ձերբակալությունը պայմանավորված է «Տրիալետի» վարած քաղաքականությամբ, քանի որ վերջին ժամանակներս հեռուստաընկերության եթերում ելույթներ են ունենում այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք Թբիլիսիում արգելված են: