Քալիֆորնիական Բերքլիի համալսարանի հետազոտողների թիմը Ջորջթաունի համալսարանի (Կոլումբիա օկրուգ) գիտնականների հետ համատեղ մշակել են YouTube-ում առկա տեսանյութերում տեղ գտած ձայնային հրամանների օգնությամբ բջջային սարքեր «կոտրելու» միջոց, հաղորդում է ZDNet-ը։

Հետազոտողները նախագծի պաշտոնական կայքում պնդում են, որ քողարկված, ձայնային հրամանները, որոնք օգտագործվում են դեվայսի «կոտրման» համար անորսալի են մարդկային ականջի համար, սակայն ընկալվում են բջջային սարքերի կողմից։

Նման հարձակման զոհ դառնալը բավական հեշտ է. անհրաժեշտ է դիտել YouTube-ի տեսանյութը։ Կատարելապես կարեւոր չէ, թե հենց որ սարքում կգործարկվի վնասակար տեսանյութը՝ սմարթֆոն, անհատական համակարգիչ, պլանշետ կամ հեռուստացույց. հրամաններն ընկալելի կլինեն բջջային սարքերի ձայնային օգնականների կողմից՝ Google Now կամ Siri։

Նմանատիպ ցանցահենային հարձակումները կարող են չարագործներին նարավորություն տալ բեռնել ու տեղակայել վնասակար ծրագրեր, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել սարքի կոնֆիգուրացիայում ու պարամետրերում, ինչը կարող է հանգեցնել սմարթֆոնի նորմալ գործելու խաթարմանը։ Հետազոտողները պնդում են, որ ձայնային հրամանների օգնությամբ «կոտրման» վտանգը կարող է կանխվել սարքում ձայնային հրամանների ստացման ու կատարման իրազեկումներ ստանալու ներդրմամբ։