Նորվեգիայի իշխանությունները հրաժարվել են քաղաքական ապաստան տրամադրել Վյաչեսլավ Դացիկին, ով հայտնի է որպես «Շիկահեր Տարզան»  եւ այս տարվա օգոստոսին փախել էր Լենինգրադի մարզի հոգեբուժական հիվանդանոցից:

Ներկայումս պատրաստում են նրա արտաքսմանն անհրաժեշտ փաստաթղթերը՝ զենքի ապօրինի կրման մեղադրանքով, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Օսլոյի ոստիկանության ներկաայցուցչին:

Դացիկը ծայրահեղ ազգայնական «Սլավոնական Միություն» շարժման անդամ էր: Նա մասնակցել է առանց կանոնների մարտերին, դարձել աշխարհի չեմպիոն: Երեք տարի առաջ նրան ձերբակալել էին ավազակային հարձակման համար, սակայն անմեղսունակ էին ճանաչել եւ ուղարկել բուժվելու: Օգոստոսի սկզբին նա հաջողացրել էր փախչել հոգեբուժարանից:

«Տարզանին» ձերբակալել էին Նորվեգիայում սեպտեմբերի 21-ին, երբ նա ապաստան էր խնդրել՝ լիցքավորված զենքով ներկայանալով ոստիկանություն: