Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 7-ին որոշեց 2,27 մլն դրամ (մոտ 6,2 հազ. դոլար) հատկացնել ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահարձանի պատրաստման, տեղադրման եւ գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։ Գումարը մշակույթի նախարարությունը կհատկացնի Արաքս Դավթյանի քրոջ որդի Հովհաննես Հարությունյանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին կառավարությունը 1,4 մլն դրամ (մոտ 3,8 հազ. դոլար) էր հատկացրել Արաքս Դավթյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման նպատակով։




























