Գիտնականների միջազգային խումբը նոր գաճաճ մոլորակ է բացահայտել, որը տեղակայված է Նեպտունի ուղեծրից դուրս: Այս մասին գրում է «Նովոյե Վրեմյա»-ն:

Միջազգային աստղագիտական միությունը (IAU) մոլորակը 2015 RR245 է կոչել: Ի դեպ՝ սա ժամանակավոր անվանում է, մինչեւ գիտնականները նոր՝ ավելի հարմար անուն գտնեն:

Գաճաճ մոլորակն Արեգակից հեռու է 120 անգամ ավելի, քան Երկիրը: Մոլորակի շառավիղը 700 կմ է:

Outer Solar System Origins Survey (OSSOS) նախագծի հետազոտողները, որոնք էլ հայտնաբերել են մոլորակը, նշում են, որ մինչեւ հիմա իրենց հաջողվել է շուրջ 500 անդրնեպտունյան օբյեկտ բացահայտել, սակայն 2015 RR245-ն ամենախոշորն է: