Այլմոլորակայինները վաղուց արդեն Երկիր մոլորակ են թափանցել: Ըստ Telegraf-ի, այս տեսությունն առաջ են քաշել ամերիկյան որոշ հետազոտողներ:
Նրանց կարծիքով՝ Երկրի գրավումն այլմոլորակայիններին հարկավոր է, որպեսզի մեր քաղաքակրթությունը նրանց համար որոշակի օժանդակող գործառույթներ կատարի: Սակայն մինչեւ հիմա հավաստի տվյալներ չկան այլմոլորակային էակների հետ իրական շփման մասին:
Վարկածներից մեկի համաձայն, թե ինչու մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել, այն է, որ մեր մոլորակի հյուրերի արտաքին ընկալման օրգանները բոլորովին այլ չափման մեջ են «գործում», այդ պատճառով մարդիկ չեն կարողանում տեսնել եւ լսել նրանց:




























