Նախօրեին Կոմիտաս պողոտայում կողոպտել են «Դայանա» խանութը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 07.45-ին, «Դայանա» ՍՊԸ տնօրենը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 07.00-ին, դիմակավորված չորս անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, մուտք են գործել Կոմիտասի պողոտայում գործող «Դայանա»  հագուստի խանութ, դանակով սպառնացել պահակին եւ հափշտակել հագուստեղեն:

Կատարվում է նախաքննություն: