Հոկտեմբերի 7-ին Պակիստանի Կարաչի քաղաքում երկու պայթյուն է որտացել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 8 զոհի մասին, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Ոստիկանության տվյալներով, պայթյունները տեղի են ունեցել սուֆիա Աբդուլ Շահ Գազիի գերեզմանի մոտ, որը քաղաքում սուրբ է համարվում:
Պայթյունների հեղինակները, որոնք որոտացել են մի քանի րոպե տարբերությամբ, մահապարտ ահաբեկիչներ են:
Ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել:




























