Իսրայելի փոխնախարար Այուբ Կարան նամակ է հղել Իրանի նախագահ Ահմադինեժադին անփառունակ վախճան է կանխատեսել է: Ինչպես հայտնում է Kursor-ը, նամակում մասնավորապես, ասվում է.
«Քեզ մոռացություն է սպասվում պատմության ոլորաններում. Ճիշտ այնպես, ինչպես Անտիոքի փարավոնին, Տիտոյին եւ Հիտլերին: Նրանք բոլորն էլ ատում էին հրեաներին, բայց ոչինչ չկարողացան անել նրանց հետ»:
Փոխնախարարը Ահմադինեժադին հայտնել է, որ երբ նա լինի Իսրայելի հետ սահմանին` նպատակ ունենալով սիոնիստների ուղղությամբ խորհրդանշական քար նետել, ինքը եւ Իսրայելի մյուս քաղաքացիները կլինեն սահմանի այն կողմում` ձեռքներին կապույտ եւ սպիտակ փուչիկներ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ այն հրաշալի ծառայության համար, որ դու ցուցաբերում ես իսրայելական քարոզչության համար: Հիմա բոլորը կտեսնեն, ոչ է մեզանից չարագործը, որը ատելություն ու պատերազմ է հրահրում եւ ով է հպարտորեն եւ վեհանձնորեն դիմակալում չարին եւ հույս ներշնչում»,- իր նամակում նշում է Կարան:
Ավելի վաղ իսրայելական ZMAN.com գործակալությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին իր Լիբանան կատարելիք այցի ընթացքում Իրանի նախագահը այցելելու է Իսրայելի հետ սահման եւ խորհրդանշական քար է նետելու այդ երկրի կողմը, որպեսզի ցույց տա իր ատելությունը «սիոնիստական ռեժիմին»:





























