Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը պլանավորվում է անցկացնել օգոստոսի առաջին տասը օրվա ընթացքում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Օգոստոսի առաջին տասը օրերի ընթացքում պլանավորվում է այդ հանդիպումը»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որոշված է արդյոք նախագահների հանդիպման օրը։