Somaltus LLC ամերիկյան ընկերությունը դատի է տվել Apple-ին։ Այն ընկերությունից iPhone, iPad և այլ մարտկոցների տեխնոլոգիաների անօրինական օգտագործման համար փոխհատուցում է պահանջում։ Somaltus-ում հավաստիացնում են, որ Apple սարքավորումներում օգտագործվում է մարտկոցների ծրագիր, որի արտոնագիրը պատկանում է տեխասյան մի ընկերության։

Արտոնագրում նկարագրվում է լիցքավորման ընթացքում մարտկոցի կիրառումը, ինչը Somaltus-ի մտավոր սեփականությունն է, գրում է Telegraf-ը։

«iPhone-ում գործածվում է լիցքավորման այնխիսի համակարգ, որը մինչև մարտկոցի 80 տոկոս լիցքավորվելն արագ լիցք է ապահովում, ապա միանում է հավելյալ լիցքավորման ռեժիմը»,– պարզաբանել են  Somaltus-ի իրավաբանները։

 Երբ մարտկոցի լիցքն իջնում 80 տոկոսից, համակարգը կրկին անցնում է արագ ռեժիմին։ Այս ձևն օգտագործվում է շատ էլեկտրական սարքավորումներում, ինչը թույլ է տալիս երկարաձգել լիցքավորման աղբյուրի կյանքը։

Մասնագետները ենթադրում են, որ Apple-ը դատը կպարտվի Somaltus-ին։