ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Իրանին 2.5 մլրդ եվրոյի չափով արտահանման վարկերի մասին համաձայնագրին։ Այս մասին ասել է բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հավանություն ենք տվել»,– ասել է նախարարը։

Գումարը հատկացվելու է Իրանում երկաթուղիների էլեկտրաֆիկացման նախագծի համար, որի կմասնակցի նաեւ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը։ Երկրորդ նախագիծը ռուսական ընկերությունների կողմից ՋԵԿ–երի կառուցումն է։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ արտահանման վարկերը արդյունավետ գործիք են՝ ուղղված արտասահմանյան շուկաներում ռուսական ընկերությունների շահերի պաշտպանությանը։