Իրանը Ֆրանսիայի հետ համաձայնության է եկել փորձնական ռեակտորի շինարարության նախագծի շուրջ, հայտնում է Fars–ը։
Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ Իրանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ֆրանսիական կողմի հետ միջուկային սինթեզի միջազգային բնագավառում համագործակցության հարցով, որը հայտնի է միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտոր անունով՝ ITER։
Ֆրանսիայի ԱԳՆ–ից եւ ITER–ից մեկնաբանություններ դեռ չկան։




























