Մոտ ժամանակներս Ադրբեջան են ժամանելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել բարոզուն եւ մի քանի եվրոպական կոմիսարներ, այդ թվում հարեւանության քաղաքականության ծրագրի հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեն: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend գործակալության, հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցության ղեկավար Ռոլանդ Կոբիան:

Կոբիայի խոսքով, այցելությունների կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: