Հայաստանում գիշերային տեսանելիության սարքեր կարտադրեն եւ կմատակարարեն Ռուսաստան։ «Ունիկում Ինժինիրինգ» արտադրող ընկերությանը հարկերից ազատելու մասին որոշումն ընդունվել է հուլիսի 14-ին։ Ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու ռեզինդենտի կարգավիճակ կստանա։

Ներդրումային ծրագրի առաջին տարում՝ 2017-ին, ընկերության արտադրության ծավալները կկազմեն 5 մլն դոլար, 5-րդ տարում՝ 12 մլն դոլար։ Արտադրանքը հիմնականում կարտահանվի Ռուսաստան։ Տարեկան պլանավորվում է արտադրել մոտ հազար սարք, իսկ 5 տարում արտադրությունը կընդլայնի մինչեւ 5.5 հազարի։

Ընկերությունը մոտ 31 մլն դոլար կներդնի եւ 10 նոր աշխատատեղ կստեղծի, որոնց թիվը 5 տարում կհասնի 35-ի։