«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը Ռուսաստանում գործարկում է սեփական մեսենջերը՝ «ՕԿ հաղորդագրություն»։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին հայտնել են ընկերությունից։
Հավելվածը կունենա մեսենջերի համար ստանդարտ գործառույթներ։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի տեքստային հաղորդագրություններ փոխանակել, ուղարկել նկարներ, տեսանյութեր, սթիքերներ։
Հավելվածը անվճար հասանելի կլինի iOS եւ Android բազաների համար։ Այն չի պարունակի գովազդ, հայտնում են սոցիալական կայքից։




























