Nvidia ընկերության աշխատակից Ռոբերտ Բոնդը ստեղծել է տնային համակարգ, որը ճանաչում է այն կատուներին, որոնք որոշել են զբոսնել ուրիշների սիզամարգերում եւ կվախեցնի նրանց ոռոգիչների միջոցով, գրում Innoros կայքը։

Արհեստական ​​ինտելեկտի գործնական կիրառության ոլորտները՝ սկսած գենետիկ ԴՆԹ-ից,  վերջացրած երաժշտական կատարումների ստեղծմամբ, օրեցօր ընդլայնվում են: Մարդը բեռնում է նման համակարգերի մեջ տվյալների նախնական ծավալը, համակարգը մշակում է դրանք, եւ արդեն ստացված փորձի հիման վրա «սովորում է» ինքնուրույն պրոյեկցիաներ ստեղծել վիրտուալ աշխարհի կամ սուրճի մեքենան ղեկավարելու համար: Պարզվում է, որ նման համակարգով հնարավոր է բակից վախեցնելով փախցնել օտար կենդանիներին:

Պատուհանից կենդանիներին մշտապես հետեւելու եւ հարեւանների հետ վիճաբանելու փոխարեն, ժամանակակից տեխնոլոգիան այս խնդրին բարձր տեխնոլոգիաներին համապատասխանող լուծում է առաջարկում: Ռոբերտ Բոնդը զբաղվել է խորքային ուսուցման հիման վրա համակարգերի ստեղծմամբ եւ ավելի վաղ ստեղծել է մի սարք՝ մրջյունների որոնման եւ լազերի միջոցով դրանց վախեցնելու համար: Եվ դա արել է միայն  որպես անձնական նախագիծ՝ թոռներին զվարճացնելու համար։  Այժմ նա ձեռնարկել է իր մեկ այլ անձնական խնդրին լուծում տալու գործընթացը՝ պայքար սիզամարգերի մաքրության համար: Բոնդը համակարգչին «սովորեցրել» է ճանաչել կատուների եւ չշփոթել դրանց այլ կենդանիների կամ օբյեկտների հետ եւ ավտոմատ կերպով միացնել սիզամարգային ոռոգումը: