ԱՄՆ ուսումնասիրողներն եկել են այն եզրակացության, որ նվազեցնելով ծխախոտի գլանակում նիկոտինի պարունակությունն այն մակարդակի, որը չի առաջացնի կախվածություն, հնարավոր է կրճատել ծխողների թիվը եւ ծխելու վնասակար հետեւանքները:
Այսպիսինն են վեց տարվա ուսումնասիրության արդյունքները: Ծխախոտի խառնուրդում նիկոտինի բաղադրության նվազմանն ուղղված միջացառումների շնորհիվ , ԱՄՆ-ում ծխողների թիվը հասուն բնակչության շրջանում (20 տոկոս) նվազել է 5 տոկոսով. հաղորդում է vrach.tv-ն:
Պարզվել է, որ ծխախոտի «թույլ» գլանակները չեն հանգեցրել ծխված ծխախոտի ամենամյա քանակի ավելացմանը, այլ`ընդհակառակը, նվազեցրել են ծխելու հաճախականությունը:





























