Թուրքիա–Իրան Գյուրբուլաքի (Բայազետ) շրջանում գտնվող սահմանակետը անվտանգության նկատառումներով փակվել է։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիա–Իրան սահմանակետի թուրքական կողմի աշխատակիցները գետնի տակ թաղված կասկածելի հաղորդալարեր են նկատել, որից հետո տագնապով սահմանը փակվել է։
Դեպքի վայր են մեկնել մասնագետներ, իսկ սահմանակետը անորոշ ժամանակով փակվել է։




























