Իրանի հետ միջուկային գործարքը թույլ տվեց միջուկային ծրագրի դադարեցման մեջ հաջողության հասնել եւ աշխարհն ավելի անվտանգ դարձնել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Իրանը կատարել է համաձայնագրով ստանձնած պարտականությունները եւ երկրից հանել է հարստացված ուրանի 98 տոկոսը՝ ապամոնտաժելով ցենտրիֆուգների 2/3-ը։
«Մենք Իրանի հետ տարաձայնություններ ունենք։ Սակայն ԱՄՆ–ը, մեր գործընկերներն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ են դարձել միջուկային գործարքից հետո»,– ասել է Օբաման, փոխանցում է «ՌՒԱ Նովոստի»–ն։





























