Նոր սերիայի Союз ТМА-М տիզերանավը հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հաջողությամբ բաց է թողնվել միջազգային տիեզերակայանից։ Հրթիռ-կրիչի մեկնարկը տրվել է «Բայկոնուր» տիեզերակայանից։
Союз-ում են գտվում ռուս տիեզերագնացներ Ալեքսանդր Կալերին եւ Օլեգ Սկրիպոչկան, ինչպես նաեւ NASA-ի տիեզերագնաց Սքոթ Քելլին։ Տիեզերանավում 159 օր անցկացնելու ընթացքում նրանք պետք է ընդունեն երկու շատլի եւ չորս բեռնատար տիեզերանավի, ինչպես նաեւ երեք անգամ դուրս գան տիեզերք եւ անցկացնեն մի շարք կենսատեխնոլոգիական եւ բժշկական փորձեր, գրում է Lenta.ru-ն։
Союз ТМА-М-ը թվային համակարգով կառավարվող ռուսական առաջին տիեզերանավն է։





























