Վախերն արդարացան. Հունգարիայում ալյումինիումի օքսիդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով թունաքիմիկատները հասել են Դանուբի ջրերին։ Այսպիսով, հունգարական բնապահպանական աղետը դարձել է միջազգային։
Դանուբը հանդիսանում է ինչպես Հունգարիայի, այնպես էլ ողջ Կենտրոնական եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի ջրային երակը։
Հունգարիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Զոլտան Իլլեշը կարծում է, որ աղետի հետեւանքները վերացնելու համար կպահանջվի մեկ տարի։ Օգնություն ստանալու նպատակով Հունգարիան դիմել է Եվրամիությանը։
Ձեռնարկությունը, որում տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Բուդապեշտից 160 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 4, այրվածքներ եւ վնասվածքներ ստացել ավելի քան 120 մարդ։ Երկրի ոստիկանությունը կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել։ Միջադեպի պատճառները մինչ այժմ անհայտ են։





























