ԱՄՆ-ում ներկայացվել է առաջին մանրաչափ ռոբոտ-շնիկը, որն կարող է կրել իր նորաձեւ  տիրուհու պայուսակը եւ սովորություններով հիշեցնում է չիխուախուայի:

Gizmodo-ի տեղեկություններով՝ առաջին ռոբոտ-շունը՝ SpotMini-ն, մշակել է Boston Dynamics ընկերությունը, սակայն այն չափերով հավասար էր գերմանական հովվաշանը: Իսկ PneuHound անունով նոր ռոբոտը տարբերվում է իր չափերի հավաքությամբ: Էլեկտրաշարժիչի եւ հոսանքալարերի փոխարեն, PneuHound-ը շարժման մեջ է դրվում գազով, ինչը թույլ է տալիս, որ այն քարշ գա հատակով, ինչպես իսկական բակապահ շնիկը: