Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ընդլայնել աջակցությունը ՆԱՏՕ-ին: Այդ մասին նա հայտարարել է դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով հանդիպմանը մոտ կանգնած աղբյուրները:
«Որպես դաշնակից, Թուրքիան կընդլանի աջակցության բոլոր ձեւերը: Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս ՆԱՏՕ-ում նոր ռազմավարական հայեցակարգին եւ բարեփոխումներին: Բացի այդ, «Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը, որ օգնի աֆղան ժողովրդին»,- ասել է Էրդողանը:
Ռասմուսենը նշել է, թե Դաշինքի ղեկավարությունը բարձր է գնահատում Թուրքիայի ավանդը Աֆղանստանում եւ ընդգծել այդ երկրի կարեւորությունը ՆԱՏՕ-ի համար:





























