Միկրոբլոգերի Weibo չինական ծառայությունում տեսանյութ է տարածվել, որում ենթադրաբար ցուցադրվում է ականջակալների համար տեղ չունեցող  iPhone 7 սմարթֆոնը: Դրա վրա ուշադրություն է դարձրել  9to5Mac պորտալը, հայտնում է Gazeta-ն:  

Հոլովակում ցուցադրված սարքերը համապատասխանում են ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված iPhone 7-ի նկարագրությանը: Վեց վայրկյան տեւող տեսանյութում ցուցադրվել է սարքերի հետեւի մասը, որի վրա տեղադրված է տեսախցիկի մեծացված օբյեկտիվը: 

Տեսանյութում ցուցադրվել է նաեւ սմարթֆոնների ստորին մասը, որի վրա բացակայում է 3,5-մմ-անոց աուդիոբացվածքը ականջակալների համար: Սարքերը միայն ունիվերսալ   Lightning մուտք են պարունակում: