Թուրքիայի մայրաքաղաքում կրակոցներ են հնչել, քաղաքի երկնքով ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ են թռչում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսի:
Ստամբուլում նույնպես ուղղաթիռներ են նկատել:
Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդում է, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրայոց անցնող կամուրջը փակվել է ավտոտրանսպորտի երթեւեկության համար:





























