Թուրքիայի ամբողջ տարածքում պարետային ժամ է հայտարարվել, բոլոր օդանավակայանները փակ են: Այս մասին հաղորդում է բրիտանական Guardian-ը՝ վկայակոչելով Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի հաղորդավարը նշել է, որ զինվորականներն են իրեն ստիպում կարդալ հայտարարությունը:

Զինվորականները նոր սահմանադրություն են խոստացել, նաեւ ռազմական դրության մասին հայտարարել: