Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգի Բաոտոու քաղաքի օդանավակայանը փակել են, երբ երկնքում չհայտնաբերված թռչող օբյեկտ է հայտնվել: Երեք չվերթներ, այդ թվում՝ Շանհայ եւ Պեկին չվերթները հետաձգվել են:
Քաղավիացիայի մամուլի քարտուղարի խոսքով, օդանավակայանը փակվել է «անվտանգության նկատառումներով»:
Ականատեսների վկայությամբ, օդանավակայանի վրա «վառ լույս» է երեւացել` 5 կմ հեռավորության վրա:
Սա այս տարվա հունիսից արդեն 8-րդ միջադեպն է, որ կապված է ՉԹՕ-ների եւ չինական օդանավակայանների հետ: Ավելի շատ հայտնի են Քսիոշանի եւ Գուանչժոուի օդանավակայանների վրա երեւացած ՉԹՕ-ները: Իշխանությունները հավաստիացնում են, որ օդում տարօրինակ պատկերների պատճառը հրթիռների արձակումն է:




























