Ֆեթուլլահ Գյուլենի ներկայացուցիչները հերքել են Թուրքիայում ռազմական հեղաշրջմանն իրենց առնչությունը: Հանուն ընդհանուր արժեքների դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեթուլլահ Գյուլենն ու Հիզմեթը մշտապես դատապարտել են Թուրքիայի ներքին քաղաքականությանը ռազմական միջամտությունը:
«Ավելի քան 40 տարի Ֆեթուլլահ Գյուլենն ու Հիզմեթը սատարել եւ իրենց հավատարմությունն են ցուցադրել խաղաղությանն ու ժողովրդավարությանը: Մենք հետեւողականորեն դատապարտել են ներքին քաղաքականությանը ռազմական միջամտությունը: Դրանք են Հիզմեթի արժեքները:
Մենք դատապարտում ենք Թուրքիայի ներքին քաղաքականությանը ռազմական միջամտությունը: Իրադարձություններն արագ են զարգանում եւ մեր կողմից անպատասխանատու քայլ կլիներ դրանք շահարկելը: Մենք մտահոգված ենք Թուրքիայի քաղաքացիների եւ ներկայում այնտեղ գտնվողների անվտանգության համար: Հիզմեթ շարժմանն առնչվող Էրդողանի կողմնակիցների հայտարարությունները չափազանց անպատասխանատու են»,- ասված է Financial Times-ի կայքում հրապարակված հայտարարությունում:





























