Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանը փակ է:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասին: Իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, կրակոցներ են հնչել, պայթյուններ որոտացել: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է իրադարձությունների անօրինականության մասին: