Թուրքիան քրդերի դեմ լայնամասշտաբ հարձակման է նախապատրաստվում։ Այս մասին, ինչպես հայտնում է FIRAT գործակալությունը, հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործող առաջնորդ Մուրադ Քարայլանը։
Նրա հավաստմամբ, թուրքական դիվանագիտության վերջին փորձերը կապված են РКК-ի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստության հետ։
Դրա վկայությունն են Թուրքիայի ՆԳ նախարարի այցերն Իրաք, Սիրիա եւ քրդական սահմանային քաղաքներ։ Կասկած են հարուցում նաեւ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական շփումները։
Քարայլանի խոսքով, քրդական շարժման շարքերում նոր մեթոդներով նոր շրջան է սկսել։
Միաժամանակ նա կոչ է արել քուրդ պարտիզաններին պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել թուրքական բանակի հետ բախումներից։





























