Թուրքիայի իշխանությունները Հունաստանին խնդրում են վերադարձնել ապաստանի համար դիմած զինվորական հեղաշրջման կողմնակիցներին: «Թվիթերի» իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել ութ դավաճաններին, որոնք ուղղաթիռով Հունաստան են փախել»,- գրել է նա:
Ավելի վաղ թուրքական հեղաշրջման մասնակիցները ապաստան էին հայցել Հունաստանից: Ռազմական ուղղաթիռը, որում եղել է ութ մարդ, վայրէջք է կատարել Ալեքսանդրուպոլիսում: Ներկա պահին ութն էլ ձերբակալված են:





























