Ղրղըզստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես Հայաստանից դիտորդ, ներկա կլինի 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը։
Նրա խոսքով, Օլեգ Գրիգորյանը Ղրղըզստան կմեկնի հոկտեմբերի 9-ին եւ կվերադառնա ընտրությունների ավարտից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 11-ին։ «Հրավերը եղել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ՝ ընտրությունները դիտարկելու համար նշանակել որեւէ թեկնածուի, եւ Հայաստանի ԿԸՀ-ն հարմար է գտել նշանակել հենց Օլեգ Գրիգորյանին»,- ասաց Տաթեւ Օհանյանը։
Նշենք, որ Ղրղըզստանում խորհրդարանական ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 10-ին։ Ղրղըզստանի նոր խորհրդարանը կազմված կլինի 120 պատգամավորից, ընդ որում հաղթող կուսակցությունը կարող է ստանալ միայն 65 պատգամավորական մանդատ։




























