Հուլիսի 9-ին հանցավոր ոտնձգության էր ենթարկվել Մասիս քաղաքի Հերացու փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի սեփականատերը: Կասկածյալները երկու տղամարդ են եղել, որոնք մոլորեցրել են կնոջն ու բացահայտ հափշտակել երկու դրամապանակ:
«Խանութում մոտեցավ մի երիտասարդ, հարցրեց՝ մայկա, նասկի ունե՞ք: Նա առաջացավ մայկաների ուղղությամբ, մեջքով դեպքի խանութի դուռը, եւ սկսեց իջեցնել հագուստները ու գնի բազար անել: Ես տեսա, որ նա առնող չի, շուռ եկա եւ տեսա, որ մեկ ուրիշ երիտասարդ խանութից դուրս է գալիս: Արագ վազեցի, տեսա՝ դարակը բաց էր, դրամապանակները չկար»,-պատմել է կինը:
Ոստիկանները դեպքից մի քանի րոպե անց կարողացել են բերման ենթարկել նրանցից մեկին: Նա Գյումրիի բնակիչ, նախկինում 2 անգամ դատված 37-ամյա Գեւորգ Մ.-ն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











