NASA-ն մտադիր է 2020-ին հետազոտող առաքելություն ուղարկել Մարս: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:

«Երկարատեւ ուսումնասիրություններից հետո NASA-ն պատրաստ է ձեռնամուխ լինել հաջորդ մարսագնացի մոդելավորմանն ու կառուցմանը, որը կգործարկվի 2020-ի ամռանը: Պլանավորվում է այն Կարմիր մոլորակ ուղարկել 2021-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարսագնացը զբաղվելու է մոլորակի առանձին հատվածների հետազոտությամբ, որտեղ հին ժամանակներում պայմանները կարող էին բարենպաստ լինել  միկրոբների կյանքի համար: Սարքը Մարս ուղարկելու նպատակն է Արեգակից հեռավորությամբ 4-րդ մոլորակի վրա կյանքի գոյության ապացույցներ փնտրելը: