Հուլիսի 9-ին, ժամը 03.15-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ օգնության են դիմել երկու երիտասարդ. Նրանցից մեկի վերքն անոթափոսի հատվածում էր՝ անոթի վնասումով, մյուսինը՝ կրծքավանդակին, որովայնին եւ աջ ձեռքին:

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Մարգարյան փողոցում, իսկ հարվածողը եղել է 21-ամյա Արթուր Ս.-ն: Նա ոստիկաններին պատմել է, որ հարվածել է գետնից վերցրած ինչ-որ առարկայով: Ըստ նախնական տվյալների նա եղբոր եւ ընկերոջ հետ առեւտրի կենտրոնից գնումներ էր արել: Ներսում նրանց եւ այլ գնորդների միջեւ խոսակցություն էր սկսվել ուսով ուսին դիպչելու պատճառով:

Խոսակցությունը դրսում վերածվել էր քաշքշուկ-ծեծկռտուքի, որն լ ավարտվել է կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխվելով:

Մանրամասները տեսանյութում: