Հուլիսի 9-ին, ժամը 5.35-ի սահմաններում Աբովյան ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Պարզվել է, որ երիտասարդների եւ խանութի պահակի միջեւ վիճաբանություն է եղել, որը վերաճել է ծեծկռտուքի: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնաշաղախ 59-ամյա պահակին գետնին ընկած, անգիտակից վիճակում:

Ոստիկանները լուսադեմին բաժին են բերել երեք չափահաս եւ 2 անչափահաս բյուրեղավանցիների:

Կասկածյալներից 18-ամյա Սարգիս Հ.-ն ոստիկաններին պատմել է. «Դե մոտիկացանք էդ մարդուն, պիվա էինք ուզում վեկայեինք, էդ մարդը ասեց չի ըլնի: Տղերքի հետ լեզվակռիվ եղավ, հելավ քֆուր ֆռցրեց: Մենք մաշնով ֆռում էինք, ասեցի՝ էդ ում հետ էիր էդ քֆուրը, ասեց՝ հենց քո հետ էի, մոտիկացա, նորից ասեց հենց քո հետ էի, տենց խփեցի»:

Մյուս երիտասարդը՝ 21-ամյա Արամայիս Խ.-ն եւս պատմեց, որ «բան պիտի վերցնեինք, քֆուր արեց, հելան խփեցին, մենք էլ բաժանեցինք»:

Անչափահասներից մեկն էլ ասաց. «Լավ չի խոսացել, խփել ենք: Ուշքը գնաց»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: