Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 8-ին ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ եւ քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները։ Այդ համատեքստում կողմերը զրուցել են էներգետիկայի ոլորտում եւ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցի շուրջ։