Հոկտեմբերի 7-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  Շահումյան փողոցով ընթացող ավտոմեքենայում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13.18-ին, մարվել`13.22-ին: Այրվել է Իրանի քաղաքացի Աբուլֆազ Աբասի Լիային պատկանող Volvo մակնիշի IR  3273 պետհամարանիշի  բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը: