Ույգուրների դեմ Չինաստանի իրականացրած գործողությունների դեմ բողոքի դուրս եկած ամբոխը կոշիկներ է նետել Անկարայում գտնվող Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյի վրա։

Թուրքական Dunyabulteni-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Չինաստանի վարչապետը դուրս է եկել հյուրանոցից, հավաքված ամբոխը նրա վրա կոշիկներ են նետել եւ բացականչել. «Մարդասպան Չինաստան, հեռացիր Արեւելյան Թուրքեստանից (Ույգուրական ինքնավար հանրապետություն-խմբ)», «Կանգնիր, մարդասպան»,  «Չինաստանը շարունակում է բռնությունը» եւ նմանատիպ այլ կարգախոսներ։

Ոստիկանության մեծաթիվ ուժերին հաջողվել է կանխարգելել իրադարձությունների անցանկալի ընթացքը։