Ուկրաինան հացահատիկի արտահանման քվոտա է սահմանել մինչեւ տարեվերջ, հաղորդում է BBC-ն։ Սակայն այդ քվոտաների ծավալները եւ նրանց բաշխումը դեռ որոշված չեն, ասել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Պրիսյաժնուկը։ Նա նշել է, որ եգիպտացորենի արտահանման քվոտան կարող է լինել մոտ 3 մլն տոննա, ցորենինը՝ 1 մլն տոննա, գարունը՝ մոտ 150 հազ. տոննա։ Իսկ փոխվարչապետ Անդրեյ Կլյուեւը հայտարարել է, որ եգիպտացորենի քվոտան կարող է սահմանվել 2 մլն տոննա, գարունը՝ 500 հազ. տոննա։ Վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ։ Քվոտաները կգործեն մինչեւ 2011 թ. հունվարի 1-ը։

Հացահատիկայինների բերքը Ուկրաինայում այս տարի կազմել է 38 մլն տոննա, անցյալ տարվա 46 մլն տոննայի համեմատ։ Բերքի նվազման պատճառը երաշտն է, ինչպես նաեւ՝ հրդեհները։ Նշենք, որ աշխարհում հացահատիկի երրորդ խոշորագույն արտահանող Ռուսաստանը օգոստոսից ամբողջովին արգելափակել է հացահատիկի արտահանումը։ Այդ արգելքը կգործի առնվազն մինչեւ 2011 թ. հուլիսը։