Արեգակի «վրդովված դեմքը» հնարավոր է եղել տեսնել օպտիկական երեւույթի՝ պարեյդոլիայի շնորհիվ:

Արտասովոր տեսանյութը ներկայացրել են NASA-ի հետազոտողները: Կադրերում հնարավոր է տեսնել Արեգակի «վրդովված դեմքը», սակայն աստղագետներն ընդգծում են, որ իրականում դա ընդամենը պատրանք է:

Գիտնականները բացատրել են, որ լուսատուի «աչքերը» երկու ակտիվ մարզերն են, որոնք պսակի զանգված են արտանետում, «բերանի» պատրանք է ստեղծում աստղի մուգ եւ սառը հատվածը, որը տիեզերական տարածություն է ուղարկում մագնիսական դաշտը:

Արեգակի «վրդովված դեմքը» հնարավոր է եղել դիտարկել հայտնի օպտիկական երեւույթի՝ պերեյդոլիայի միջոցով: Այդ երեւույթի էությունը պատգրանքային պատկերների ձեւավորումն է, որի համար որպես հիմք են ծառայում իրական օբյեկտի մասերը: