Դեռեւս այս տարվա օգոստոսին Սոմալիի ծովահենների ձեռքն ընկած վրացի նավաստիների ճակատագիրը դեռ անհայտ է: Հարազատների հետ հեռախոսազրույցների ընթացքում նավաստիները հայտնում են, որ իրենց հետ շատ դաժան են վարվում: Նրանց հարազատները օգնության խնդրանքով դիմել են Վրաստանի կառավարությանը, հաղորդում է «Կավկազ-պրոս» գործակալությունը:

Վրացական կողմի տվյալներով, ծովահենները ձերբակալված նավն ազատելու դիմաց պահանջում են 1 մլն դոլար, սակայն նավի սեփականատեր հունական ընկերությունը համաձայն է վճարել միայն 300 հազար դոլար:

«Գրինվիչ» ընկերությունը, որը հավաքագրել էր նավաստիներին, արդեն մի քանի անգամ գրավոր դիմել է հունական ընկերությանը, բայց պատասխան դեռ չի ստացել: